Լոռվա բնության սրտում գտնվող EcoValley հանգստի և ժամանցի կենտրոնը կատարյալ վայր է այն այցելուների համար, ովքեր չեն կարող իրենց թույլ տալ մեծ ծախսեր: Անվճար Wi-Fi-ով և էկո-նախաճաշով, որը ներառված է ձեր քոթեջի գնի մեջ, դուք կկարողանաք խնայել ձեր գումարը՝ միևնույն ժամանակ վայելելով այն ամենը, ինչ առաջարկում է բնությունը:
Ի լրումն Լոռվա չնաշխարհիկ բնությանը, մենք առաջարկում ենք մի շարք հարմարություններ և ծառայություններ՝ ձեր հանգիստն առավել հաճելի դարձնելու համար: Մեր անձնակազմը բարեհամբույր է և բանիմաց՝ պատրաստ օգնելու ձեզ առավելագույնս կտրվելու առօրյա հոգսերից: Հուսով ենք, որ շուտով կգաք և կմնաք մեզ հետ:
Հեծանիվ, բատուտ, լողավազան և մարմինն աշխուժացնող այլ միջոցներ
Օգտվեք հայաստանյան ամենաերկար զիփլայնի 1 թռիչքից անվճար (շուտով !)
Հարմարավետ մաքուր էկո-լողավազան
Վայելեք ձկնորսության համբերատարությունը
EcoValley-ը խստագույնս պահպանում է վիրուսային և մակաբուծային վարակների կանխարգելման կանոնները
իմանալ ավելինՄենք ստեղծել ենք հանգստի ու ժամանցի գոտի՝ հիմնվելով այցելուների նախասիրությունների ու պահանջների վրա
դիտել քոթեջներըՄենք ստեղծել ենք հանգստի ու ժամանցի գոտի՝ հիմնվելով այցելուների նախասիրությունների ու պահանջների վրա
Ահա թե ինչ է սպասվում ձեզ EcoValley հանգստի ու ժամանցի կենտրոնում
հիպոալերգիկ սպիտակեղեն և հարմարավետ մահճակալներ
հագուստը լվալու և արդուկելու համար նախատեսված սենյակ
Արագ ինտերնետ և IP հեռուստատեսություն
առանձնացված տաք–սառը ցնցուղներ յուրաքանչյուր քոթեջի համար
տեսախցիկներով վերահսկվող ավտոկայանատեղի
Կովիդ-19 և այլ վարակների մշտական վերահսկողություն
տեղական արտադրության բնական էկո-սնունդ
հաճելի ժամանակ անցկացնելու հատուկ վայրեր
ավելի լավ ճանաչեք ինքներդ ձեզ, ձեր մտերիմներին և, իհարկե, ձեզ շրջապատող բնությունը