սկիզբ - հարց ու պատասխան
Հանգստի և ժամանցի մեր կենտրոնը տեղակայված է Վանաձոր–Դիլիջան խճուղուց 600-700 մետր դեպի ձախ, Վանաձորից ընդամենը 3-4 կմ հեռավորության վրա։ Պարզապես հետևեք ուղղորդող ցուցանակին:
Առաջարկությունները բազմաթիվ են ու բազմազան՝ խաղահրապարակ, զիփլայն (շուտով), բացօդյա լողավազան, ձկնորսություն արհեսատական լճակում, հեծանվավարում, բիլիարդ ու թենիս, խարույկ, ժամանցի գոտիներ և այլն:
Մեր էկո–քոթեջներն ունեն բաց պատշգամբ՝ լոռվա աննկարագրելի բնապատկերներով, ննջարան (2-3 մահճակալ), ցնցուղ, ֆեն և սանհանգույց՝ անհատական հիգիենայի պարագաներով: Բոլոր քոթեջներն ապահովված են անխափան էլեկտրասնուցմամբ, մշտական ջրով, մաքուր ջրով, IP հեռուստացույցով և Wi-Fi կապով, ինչպես նաև օդորակիչով և տաքացուցիչով:
Ինչպես քոթեջային թաղամասում, այնպես էլ 2 կմ հեռավորությամբ (Վանաձոր–Դիլիջան խճուղու հակառակ կողմում) անտառային սարալանջում առկա են ընտանեկան կամ խմբային երեկույթներ կազմակերպելու համար նախատեսված հատուկ ժամանցի գոտիներ՝ սեղան–աթոռներ, մանղալ և այլն։
Քոթեջներում հանգստացողների համար բոլոր հարակից ծառայությունների գները զեղչված են: Մանրամասներին կարող եք ծանոթանալ տեղում կամ կապ հաստատելով մեզ հետ:
Մեր տեղերն անսահմանափակ չեն, այնպես որ լավագույն տարբերակը նախատեսված ժամկետից առնվազն 1 շաբաթ շուտ մեզ հետ կապ հաստատելն է:
Նախնական վճարից կամ մասնակի վճարից չենք հրաժարվում, սակայն նաև կարող եք վճարել տեղում։
Այո, ինչպես ժամանելիս կամ մեկնելիս, այնպես էլ արտագնա այցեր կամ արշավներ նախատեսելիս: